Архив за Июнь 2008

ԲԱՑԱՀԱՅՏԵՔ ՀԱՅԱՍՏԱՆՆ ԻՆՁ ՀԵՏ

Июнь 3, 2008

Ես Լիլիթն եմ։ Մասնագիտությամբ  արվեստաբան եմ։ Գերազանցությամբ ավարտել եմ Երեւանի պետական համալսարանի Պատմության ֆակուլտետի արվեստաբանության բաժինը։ Այնտեղ 4 տարի ուսումնասիրել եմ համաշխարհային ու հայկական արվեստը, ավարտական աշխատանք եմ գրել հայկական մանրանկարների մասին։ Հաջորդ 4 տարիներին ապրել եմ Սանկտ-Պետերբուրգում՝ արվեստների քաղաքում, ուր շարունակել եմ զբաղվել իմ մասնագիտությամբ:

 

Հիմա ապրում եմ Հայաստանի հոգեւոր կենտրոն Էջմիածնում։

Ուրախ կլինեմ օգտակար լինել ձեզ իմ գիտելիքներով, ներկայացնել ձեզ մեր քաղաքը, մեր մշակույթը, հին ու նոր հուշարձանները։ Հայաստանում շատ գաղտնիքներ ու թաքուն գեղեկցություններ կան, որոնք առաջարկում եմ բացահայտել ինձ հետ միասին։

 

Գրեք ինձ t-lilit82@mail.ru հասցեով։

 

Լիլիթ Թովմասյան